«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել։ Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանին:
Պարզաբանումը վերածվել է դանակահարության, Արամ Ասատրյանին տեղափոխել են հիվանդանոց, հեռացրել են փայծաղը, վիճակը ծանր է: Բացի նրանից՝ դանակահարել են ընկերոջը՝ Մանուկ Հովսեփյանի ազդրն է վնասվել։